Последние новости

Ատամնաբուժություն

Ատամնաբույժները խնդրում են վերանայել հարկման համակարգը

2019-04-13 10:26

Արդեն մի քանի ամիս Հայաստանի ատամնաբույժները փորձում են հասնել այն բանին, որպեսզի վերանայվի հարկումն իրենց գործունեության ոլորտում, քանի որ ատամնաբուժական կլինիկաների վճարած հարկերը նրանք համարում են անչափելի ստացվող եկամուտների հետ։ Տեղաշարժ այս ուղղությամբ արդեն կա։ Ոլորտի ակտիվիստներին խոստացել են ամբողջովին վերանայել հարկման հանդեպ մոտեցումները՝ հանել պատենտների հարկը և, կախված կլինիկայի շրջանառության չափերից, ներդնել շրջանառության հարկ և ավելացված արժեքի հարկերի նոր համակարգ, ինչպես նաև հնարավորության սահմանում փոքր կլինիկաների հանդեպ կիրառել փոքր բիզնեսի համար նախատեսված հարկման մեխանիզմներ։