Հին անձնագրերի գործողության ժամկետը երկարացվելու է 2 տարով
ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019թ. փոխարեն սահմանել 2021թ.: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: