ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՍՍՈԼԸ ՄՈՌԱՑԱՎ ԳՐԵՅԻՆ…
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։