ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՏՈՆԸ «ԹԱՎՇԻ» ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ
2019-05-01 08:30
Մայիսի 1-ին նշվում է միջազգային տոնը՝ Աշխատանքի օրը։ 1886 թվականի հենց այդ օրը Չիկագոյի աշխատավորները պահանջ առաջադրեցին 8-ժամյա աշխատանքային օրվա մասին, կազմակերպելով գործադուլ, որն ավարտվեց ոստիկանության հետ արյունոտ բախումով։ 1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան աշխատավորների ելույթի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին։ Եվ 1890 թվականից Աշխատավորների համերաշխության միջազգային օրը սկսեցին նշել Ավստրո-Հունգարիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ֆրանսիան, Շվեդիան և այլ երկրներ։