ԱՍԿԵՐՈՎԻ ԵՎ ԳՈՒԼԻԵՎԻ ՀԱՐՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Անցած շաբաթ օրը ադրբեջանական կողմից արձակված կրակոցից ծանր վիրավորվեց Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը։ Ամենատարբեր փառատոների և ցուցահանդեսների խորապատկերին տեղեկատվությունն անցավ ոչ այնքան նկատված։ Եվ դա հասկանալի է. ազգային խոհանոցի ուտեստները ախորժակով համտեսող վարչապետը շատ ավելի ուրախ տեսք ունի և անհամեմատ ավելի լայն լսարան է ապահովում ԶԼՄ-ների համար, քան աղքատիկ տեղեկատվությունը վիրավորված զինծառայողի մասին։