Последние новости

Գների աճ

ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…

2021-09-28 21:53

Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…

  • ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ

    2021-03-10 17:37

    ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարվում է իրականացնել կոնկրետ ապրանքների գների մշտադիտարկում։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։ «Ռուսաստանում մտցվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մշտական մոնիտորինգ։ Այդ որոշումը հաստատվել է կառավարության կողմից։ Նոր գործիքը թույլ կտա կանոնավորապես իրականացնել շուկայի իրավիճակի համակարգային վերլուծություն, կանխատեսել նշանակալի արտադրանքի թանկացման ռիսկերը և յուրաժամանակ միջոցներ ձեռնարկել գների աճը զսպելու համար»,- ասված է հրամանագրում:

  • ԳՆԵՐԻ ԱՃԸ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՆՇԱ՞Ն Է

    2021-02-19 18:14

    Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

  • Ատոմ Մարգարյան․ «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում չհանգեցրեց գների իջեցման

    2019-05-07 10:38

    Հայաստանում առեւտրային ցանցերը ձեւավորվել են տասնամյակների ընթացքում։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի Նորարարական եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։