ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՓԽՐՈՒՆ ԱՇԽԱՐՀԸ
2019-05-14 14:53
Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման քառորդ դարը։ 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Հարկ է առանձնակի ընդգծել Ռուսասատանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերը փաստաթղթի ստորագրման և հրադադարի ռեժիմի հետագա պահպանման գործում։