ԾԽՈՒՄ ԷՐ ՈՒ ԿՈՊՏՈՒՄ
2019-06-13 19:52
Հունիսի 10-ին Երևանում երկու ուղևորներ դանակահարել են տաքսիստին, որը համարձակվել է խնդրել, որ նրանք չծխեն ավտոմեքենայի սրահում։ Irakanum.am-ի այս տեղեկատվությունը մնաց սոցցանցերն ու լրատվական ժապավենները մի քանի օր շարունակ հեղեղած կադրերի ստվերում, որ տեսագրել էր երթուղայինի հուզառատ ուղևորուհին՝ պահանջելով վարորդից հանգցնել սիգարետը։ Տհաճ պատմության շարունակությունը դարձան վարորդի անհապաղ հեռացումն աշխատանքից և նրա պիկետը Կառավարության տան առաջ՝ վարչապետի հետ հանդիպելու պահանջով՝ որպես պաշտպանի։