ՆԵՂԱՑԱԾ ՏՂԱՆ՝ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Եթե նույնիսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն է խոսումՀայաստանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտայի միջև առկա տարաձայնությունների մասին, ապա նշանակում է, որ ժխտել ակնհայտն արդեն պարզապես անիմաստ է. չափազանց տարբեր են նրանք՝ Հայաստանի նոր էլիտան և Արցախի հին էլիտան։ Առաջինների պարագայում գլխավոր տեղում են պիարը, արտաքին հարդարանքը, դոլարը, լեզուն առաջ է ընկնում ուղեղից, և դրա վրա է կառուցվում նրանց հեղինակությունը։ Երկրորդները, իհարկե, սուրբ չեն, գուցե նույնիսկ հակառակը, բայց գործի մարդ են, կոնկրետ խնդիրներ լուծելու սովոր, որոնք իրենց կոնկրետ ավանդն են ներդրել արցախյան պետականության ստեղծման, անվտանգության ու զարգացման գործում և առաջին հերթին դրա շնորհիվ վաստակել իրենց հեղինակությունը։ Նրանց համար դատարկախոսներն ու դեմագոգները երբեք յուրային չեն դառնա, նույնիսկ եթե Նիկոլը երիցս քայլի Գյումրիից Երևան և հակառակը…