Последние новости

Ենթակառուցվածքների զարգացումը համայնքներում

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

2019-06-14 18:10

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր մարզերում կարևոր խնդիր լուծելու պատասխանատու գործընկերությունը: Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, հերթական խնդիրն է լուծվել. Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղն ապահովվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով։ Ծրագիրն իրականացվել է երկու փուլով: