Последние новости

Շրջափակում

ԱՐՏԱՔԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆԵՐՔԻՆՈՎ

2021-12-02 20:01

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, ազդակ ստանալով նշյալ երկրների ղեկավարների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-ին կրկին հավաքվել է Մոսկվայում իր հերթական նիստին:

  • ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ

    2021-02-20 09:25

    Հայաստանի իշխանությունները կա՛մ պատշաճ քննարկումներ չեն վարում, կա՛մ գաղտնի պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին որոշումը, որն ընդունվեց այս տարվա հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի և Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանի հետ Վ.Պուտինի հանդիպման արդյունքում, գործնականում անմիջապես գործողությունների ուղեցույց դարձավ ադրբեջանական կողմի համար:

  • ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԹԵ՞ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

    2019-09-04 19:37

    Թուրքիան լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, ասաց ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի, դիվանագետների և հյուպատոսությունների աշխատակիցների ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք»,- ասաց Մնացականյանը։ Նրա խոսքերով, դա առաջացնում է շարունակական դիմակայություն, ինչը պայմանավորում է Հայաստանի քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների համատեքստում։