Последние новости

Ահագնացում

ՀԱՊԿ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՁԳՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ

2020-07-21 16:44
495

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմել է բնավ ոչ օգնության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի վրա Ադրբեջանի գործողություններին: «ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- նշել է Քոչարյանը։ Խոսելով իրավիճակը լիցքաթափելու ՀԱՊԿ-ի կոչի մասին, փոխնախարարը նշել է, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե լարվածությունը չթուլանա, և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն միջամտել։