ՆՄԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԸ ԼՈԿ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԸ
2020-08-20 20:19
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 144,5 մլրդ դրամ, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: «Որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 միլիարդ դրամ, տնտեսական միջոցառումներով ծախսվել է 17,5 միլիարդ դրամ, 19,9 միլիարդ դրամ տրամադրվել է բանկերին», - հինգշաբթի օրն ասել է նա կառավարության նիստում: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին։