ՀԵՐՔՈՒՄ «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ
Վարչապետի մամլո քարտուղարը հերքեց տեղեկատվությունը Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի դստեր՝ Հայկուհի Ղալումյանի հարսանիքին Փաշինյանի ընտանիքի ներկայության մասին: Մենք բազմիցս գրել ենք Ղալումյանների ընտանիքի հետ Փաշինյանի կապերի մասին։ Իշխանափոխությունից հետո Ղալումյան եղբայրներից մեկը դարձավ պատգամավոր, երկրորդը նշանակվեց քաղաքապետի պաշտոնակատար։ Հարսանիքը տեղի է ունեցել քաղաքապետի պաշտոնակատարի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրում, եղել են մեծ քանակությամբ հյուրեր, ընդ որում բոլորը՝ իշխող նոմենկլատուրայի թվից։