Последние новости

Ռմբակոծություններ

Գոհար ՄԵԼՈՅԱՆ. «ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԼՈԿ ՍԿԻԶԲՆ Է»

2020-10-02 08:26

Օրերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Հայաստանը պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումները Հայաստանի և Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով, պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնպահ մնալ անխտրական հարձակողական գործողություններից և խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներն ու բնակավայրերը որպես թիրախ օգտագործելուց: Մեր մշտական զրուցակիցը՝ սահմանադրական իրավունքի փորձագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համանախագահ Գոհար ՄԵԼՈՅԱՆԸ մեկնաբանել է իրավիճակը «ԳԱ»-ի դատական մեկնաբանի հետ զրույցում։