Последние новости

Վերահսկողություն

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՑՆՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է

2021-03-04 21:43

Հայաստանը կրկին խստացնում է դիմակային ռեժիմը COVID-19-ի պատճառով՝ կապված վերջին օրերին արձանագրված հիվանդացության աճի հետ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան: Նա նշել է, որ վերջին շրջանում գրանցվել է հիվանդացության աճ, մարտի 3-ի տվյալներով՝ կատարվել է 2922 հետազոտություն, որոնցից բացահայտվել է 491 դրական դեպք, ինչը կազմում է հետազոտությունների 16%-ը: «Եթե հունվար-փետրվարին մենք ունեինք հետազոտվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա հաջորդ շաբաթ, մեր կանխատեսումներով, այս թիվը կավելանա: Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե ուզում ենք պահպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք մեր կողմից, որ կանխենք հիվանդության տարածումը»,- ասել է Ավանեսյանը։