Последние новости

Սրեցում

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ

2021-03-17 19:33

«Աշոտ, տատդ Էստեղ ա, չկրակե՛ս» Փետրվարին Փաշինյանը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջը բացակայում է, մարտին կրկին առաջարկեց ընտրություններ անցկացնել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և նույնանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրականում իշխանությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների՝ ելնելով պարտվելու մտավախությունից։ Նրա խոսքերով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեսախցիկների առաջ ասում են, թե պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, իսկ իրականում շատ չանցած խոստովանում են, որ իրենց վրա ճնշում են գործադրում։ Հետո Մարուքյանը փոխեց իր կարծիքն ու սկսեց ասել, թե ընտրությունները պետք է կայանան մինչև հունիսի 1-ը, և իշխանությունն արդեն կամք ու պատրաստակամություն է ցուցաբերել դրանք անցկացնելու համար։