«Մտահոգված ենք». Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին
Մոսկվան մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված լարվածության կապակցությամբ։ ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։