Последние новости

ЦИК

Թուրքիայում ՌԴ դեսպան․ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման «սրբազան ժամկետ» չկա

2023-05-30 15:58

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական բնույթ է կրում։ Կողմերն աշխատում են դիրքերի մերձեցման ուղղղությամբ, բայց աշխատանքի ավարտի ժամկետի մասին խոսելն առայժմ վաղ է։ Այս մասին ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը կլոր սեղանի ժամանակ, որը տեղի է ունենում «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի հարթակում, տեղեկացրել է «Սպուտնիկ»-ը։