Լեռնային Ղարաբաղում ականազերծումը օգնում է այս փխրուն տարածաշրջանում բնակչությանը խաղաղության նախապատրաստել․ կոնգրեսական
Լեռնային Ղարաբաղում ականազերծումը օգնում է այս փխրուն տարածաշրջանում բնակչությանը խաղաղության նախապատրաստել՝ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ Ադրբեջանին տրամադրելով այն հիմքը, որի վրա կարող է վստահություն կառուցվել: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ջիմ Հայմսը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում՝ այս շաբաթ 2021թ․ ֆինանսական տարում արտաքին օգնության մասին օրինագծի ներկայացման նախաշեմին, հայտնում է ANCA-ն: