Նավթի գները երկուշաբթի առավոտյան զգալիորեն նվազում են՝ Վաշինգտոնի և Թեհրանի կողմից Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնարավոր համաձայնագրի կնքման շուրջ լավատեսության ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն էժանացել են 5,94 դոլարով (5,74%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 97,6 դոլարի։ Ուրբաթ օրը պայմանագիրը թանկացել էր 0,96 դոլարով (0,94%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 103,54 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 5,97 դոլարով (6,18%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,63 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել է 0,25 դոլարով (0,26%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 96,6 դոլարի։
News.am
