«Այսօր մենք լրջագույն ազգային անվտանգության խնդիր ունենք»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում ամենաշատն է արծարծվում խաղաղությունը, բայց այդ խաղաղությանը, ստորագրված փաստաթղթերին զուգահեռ Հայաստանի ինքնիշխան տարածքում խախտված է տարածքային ամբողջականությունը։
«Հայաստանի 4 մարզերում ադրբեջանական զինված ներկայություն կա։ Եվ չնայած որ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ենթադրում էին Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջանությունը երաշխավորվի ինչը բացառում է այլ պետության զինված ներկայություն, դրան զուգահեռ ոչ միայն ադրբեջանական զորքերը չեն հեռացվել այդ տարածքներից, այլև օդում կախված է մնացել անկլավների հարցը»,- ասա Գ. Մելոյանը։
Panorama.am
