Логотип

Իրավապահները մտել են ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակ․ կան ձերբակալվածներ

Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 10 ձերբակալված կա։

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ»,– տեղեկացրին կոմիտեից։

Նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է` քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 23-ին հայտնել էր, որ Շիրակի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել, կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ։