Логотип

Դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Փաստաբանը նշեց, որ քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին ստացված ահազանգից հետո ոստիկանությունը մանկապղծության գործով երկու կասկածյալներին ձերբակալել էր, ապա գործը հանձնել Քննչական կոմիտեին, որտեղ սակայն տղամարդկանց չէին կալանավորել։ Ազատ արձակվելուց հետո, ըստ տեղեկությունների, ազատության մեջ հայտնվելուց հետո նրանք շարունակել էին աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողությունները։

Լրագրող Սյուզի Բադոյանի բարձրացրած աղմուկից հետո իրավապահները նախ ձերբակալեցին, ապա կալանավորեցին 58 և 65–ամյա տղամարդկանց։