Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ։ Այս մասին ՀՇԿ գագաթնաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Զրույցի ընթացքում Հնդկաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Ուկրաինայի թեմային։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, և կոչ է արել «շարժվել հենց այդ ուղղությամբ»։ Մոդին առաջարկել է քննարկել այդ բոլոր հարցերը և կիսվել սեպտեմբերին Նյու Դելիում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Պուտինի նախատեսվող այցից ունեցած ակնկալիքներով։
«Շատ շնորհակալություն, հարգելի՛ վարչապետ։ Մենք հենց այդ ճանապարհով էլ շարժվում ենք»,- Մոդիի ելույթից հետո նշել է Պուտինը։
News.am
