Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ։
«Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակի։
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Ավելի քան երեսուն տարի է անցել այն օրվանից, երբ միասին ուղղաթիռով Երևանից թռչում էինք Ստեփանակերտ. այդ լուսանկարը մինչ օրս աչքիս առաջ է։ Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է փոխվել, բայց մի հարցում կարող եք վստահ լինել. իմ և Ռուսաստանում շատերի հարգանքը Ձեր նկատմամբ մնում է անփոփոխ։ Մենք բոլորս սպասում ենք, թե երբ է ճշմարտությունը հաղթանակելու Հայաստանում։ Եթե սպասումը ձգձգվում է, ապա դա Ձեր մեղքով չէ։ Դուք ունեք երկուսին էլ հասնելու կամքը։
Խորին հարգանքով՝
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող Կ. Ֆ. Զատուլին»,- նշել է Զատուլինը։
News.am
