«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ «Մուլտի Վելնեսի» շենքը խախտումներով կառուցված է եղել համայնքային տարածքի վրա։
Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է քաղաքային իշխանության տիրապետության տակ։
Քաղաքապետարանից հավաստիացնում են, որ որոշումը կապված չէ Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների հետ։
«Այս գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ և, անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու։ Շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը»,– հայտնեցին քաղաքապետարանից։
Նշեն, որ «Մուլտի Վելնես» կենտրոնը բացվել է 2016 թվականին։ Ծառուկյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ շուրջ 40 մլն դոլար է ծախսել։
