Շոտլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միացյալ Թագավորությունից անկախանալու հարցով նոր հանրաքվե անցկացնելու կոչին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Շոտլանդիայի կառավարությունը։
«Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկությամբ պաշտպանել է Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնելու կոչերը»,- նշված է հրապարակման մեջ։
Առաջարկին կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 55-ը, իսկ երկուսը ձեռնպահ են մնացել։ Նախաձեռնության հեղինակը Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Ջոն Սուինին է, որը մայիսի 19-ին վերընտրվել էր Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնում։
News.am
