Логотип

Շոյգու․ Հայաստանում ռուսական ռազմաբազան փակելու ոչ մի նախադրյալ չկա

Հայաստանում ռուսական ռազմաբազան փակելու ոչ մի նախադրյալ չկա։ Այս մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող Անվտանգության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ռուսական բազային, այն կա, աշխատում է, գործում է, և մենք դեռևս ոչ մի նախադրյալ կամ սպառնալիք չենք տեսնում դրա գործունեությունը դադարեցնելու համար», — նշել է նա։

News.am