Логотип

Սամվել Կարապետյան․ Նիկոլը փորձելու է կեղծել ընտրությունները, մենք կասկած չունենք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում են որպես համարյա թե ամենակարող մարդու՝ յուրատեսակ քաղաքական հրեշի, որին ամեն ինչ հասու է։ Այո՛, մենք չենք կասկածում, որ նա կփորձի կեղծել ընտրությունները, բայց նա չի կարող դրանք ամբողջությամբ կեղծել։ Այս մասին Երևանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Նա չի կարող իրեն թույլ տալ դառնալ բացարձակապես ոչ լեգիտիմ ղեկավար։ Հայաստանում Փաշինյանի հակառեյտինգն այսօր ավելի բարձր է, քան Հիտլերինը՝ Իսրայելում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Կուսակցության առաջնորդը հիշատակել է նաև Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրերի հետ կապված ռիսկը։ Ըստ նրա, Բաքուն, իր պայմանների համաձայն, նպատակաուղղված կերպով Հայաստան է ուղարկելու բնակչության ամենաագրեսիվ մասին, որոնք, ունենալով 10-15 երեխա, ժամանակի ընթացքում կփորձեն փոխել Հայաստանի ժողովրդագրական պատկերը։

«Ինչի՞ համար։ Որպեսզի տասը տարի անց հանրաքվե անցկացնեն և միավորեն երկու պետությունները։ Նրանց հեռահար նպատակն իսկապես հենց դա է։ Եթե Ալիևն ամեն օր նման պահանջներ է ներկայացնում, ապա ինչպե՞ս կարելի է պնդել, թե նման սպառնալիք գոյություն չունի։ Որքան էլ ասեն, թե դա չկա, հաջորդ օրն այդ կողմից նորից հայտարարություններ են հնչում, որ դա խաղաղության պայմաններից մեկն է։ Ուստի հնարավոր չէ ասել, թե նման վտանգ չկա»,- ասել է նա։

Սամվել Կարապետյանը հավելել է. «Ես ձեզ մի բան կարող եմ ասել՝ մենք կհաղթենք ու կառավարություն կձևավորենք։ Մենք պատրաստ ենք դրան և ամեն ինչ կանենք օրենքի շրջանակում»։

Գիտե՞ք՝ էլ ինչ է կատարվում։ Փաշինյանին ներկայացնում են որպես համարյա թե ամենակարող մարդու՝ յուրատեսակ քաղաքական հրեշի, որին ամեն ինչ հասու է։ Այո՛, չենք կասկածում, որ նա կփորձի կեղծել ընտրությունները։

News.am