USD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Ֆրանսիան նոր դեսպան ունի Հայաստանում

Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը։ Տեղեկությունը հրապարակված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,– ասված է գրառման մեջ:

Իր հերթին նորանշանակ դեսպանը ևս գրառում է արել «X» սոցիալական ցանցում։

«Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը։ Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն։ Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»,– գրել է նա։

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ նոր դեսպանը պրոֆեսիոնալ հետախույզ է։ Էսկյուդիեն մասնագիտացած է կիբեռանվտանգության և ռազմավարական հարցերում։ Նա արդեն զբաղվել է հայկական հիմնախնդիրներով՝ աշխատելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում։ Համագործակցել է Նիկոլյա Լերների՝ Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչության տնօրենի հետ։

Հիշեցնենք, որ Ֆլորիան Էսկյուդիեն փոխարինում է Օլիվիե Դըկոտինյիին, որը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2023 թ. հուլիսին։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram