ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Երկու երկրի ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին` նշելով, որ ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Sputnik Արմենիա
