«Վերջ ենք տալու դպրոցների կույր օպտիմալացմանը։ Դավիթ Բեկում գտնվող պատմական նշանակության դպրոցը, որտեղ սովորել է Արամ Մանուկյանը, այսօր ցանկանում են փակել։ Մինչդեռ այդպիսի դպրոցները պետք է պահպանվեն, վերածվեն կրթական ու պատմամշակութային կենտրոնների»,- Կապանում ունեցած ելույթում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ Սյունիքում ամենամեծ օպտիմալացումներն են։
«Դպրոցը փակելը նույնն է, որ նպատակային գյուղ դատարկես»,- ասել է Թաթոյանը։
Panorama.am
