Логотип

Պատերազմում որդուն և թոռանը կորցրած կինը սև սիրտ էր բերել Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. պատերազմում որդուն (Սարգիս Ղուկասյան) և թոռանը (Արման Ղուկասյան) կորցրած կինը` Մարիամ Վարդանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սև սիրտ էր բերել, սակայն ոստիկանները հուզված կնոջը թույլ չտվեցին մոտենալ Փաշինյանին։

«Եկել ա էստեղ, իրան ռեկլամ է անում, որ նորից ընտրվի։ էս սև սիրտն իմ սիրտն է, ժողովուրդ։ Իրա սրտիկները ձևական են, ինքը ոչ մեկին չի սիրում, ոչ մեկի մասին չի մտածում, ինքը էլի աթոռն է ուզում։ Իմ նման սգվորները իրա ծիրանագույն սրտիկների սիրտը չունեն։ Իմ թագովոր տղուն իրա երեխու հետ տարավ, հասցրեց Ջաբրայիլ։ Ինչի՞ իմ տունը քանդեցիր, ա՛յ թուրք, էս ի՞նչ արեցիր մեր ազգի գլխին»,– բացականչում էր կինը։

News.am-ի հետ զրույցում կինն ասաց, որ ինքը Արսեն Ղուկասյանի մայրն է։

«Մի հատ 2-րդ կարգի հաշմանդամ տղա է մնացել, որ իմ հոգսն էլ չի կարում հոգա։ Էդ երեխեն թոշակառու ա, չի կարողանում աշխատել»,–ասաց կինը։

Հիշեցնենք` Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 2025 թվականի հոկտեմբերին։ Այնուհետև նրա խափանման միջոցը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով` տնային կալանք, 1 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։ Դեկտեմբերին դատարանը վերացրեց տնային կալանքը` թողնելով գրավը և բացակայելու արգելքը:

Sputnik Արմենիա