Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտոնություններից՝ գումար վաստակելով Ռուսաստանի և միավորման մյուս երկրների հաշվին, քանի դեռ Հայաստանին չեն կանչել Եվրամիություն։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
ԱԽ փոխնախագահը ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու կոչին Փաշինյանի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրել» բանաձևի հետ։
«Բառացիորեն այսպես՝ հանրաքվեով ոչինչ չենք որոշի, քանի դեռ մեզ չեն կանչել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, վազելով կգնանք Եվրոպաներ։ Բայց մինչ այդ կօգտվենք ԵԱՏՄ բոլոր արտոնություններից՝ հմտորեն գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին։ Շատ լավ, իհարկե»,- գրել է Մեդվեդևը «X» հարթակում։
News.am
