Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակում է կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից։
«Ռոսսելխոզնադզորն արձանագրել է, որ ՌԴ արտահանվող հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախակիացել են։ Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ–ում արտադրվող և Հայաստանից առաքվող կորիզավոր կուլտուրաների պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքները ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցելու ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն, մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմ մշակվի»,– ասված է հաղորդագրությունում», – հայտարարել է գերատեսչությունը։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Sputnik Արմենիա
