USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, այս մասին հայտարարել է Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Էմին Խաչատրյանը։

«Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։

Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը»,- ասվում է հայտարարությունում։

Aysor.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram