USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

Շարմազանով․ Դուրս է գալիս, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Փաշինյանի խոսքից դուրս է գալիս,որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի,ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի։

Փաստորեն,ըստ Փաշինյանի,ՔՊ-ն ԵՄ-ին միանալու օրենքն ընդունել է ոչ թե ԵՄ անդամ դառնալու համար,այլ որ հանրաքվե չլինի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չլինի։ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասել է.«Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ:

Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին»։

Այսինքն Նիկոլ Վովայևիչն ըստ էության հասկացնում է ՌԴ նախագահին,որ հանուն ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի ենք այդ օրենքն ընդունել,հակառակ դեպքում 300.000 ստորագրություն կհավաքեին էն եվդոպասերները , հանրաքվեով կանցկացնեին դա ու ես էլ կքաշվեի,դու էլ՝ պարոն Պուտին ջան։

Լուրջ եմ ասում,սենց «կրուտիտ» ու մանիպուլյացիա նույնիսկ ես չէի Նիկոլից սպասում։

Իսկ ՌԴ-ն Փաշինյանին «спасибо» ասելու փոխարեն,դրել ամբողջ օրը քննադատում է։

Չեն գնահատում էլի էս մարդու ջանքերն ուղղված հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»։

Aysor.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram