USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°C

Логотип

Պուտինի և Էրդողանի բանակցությունները 30 րոպեի փոխարեն տևել են մոտ մեկուկես ժամ

Բիշքեկում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, ինչը շուրջ երեք անգամ երկար էր նախատեսված 30 րոպեից, հայտնում է «Կոմերսանտը»։

Զրույցի սկզբում Պուտինը նշել է ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը և առանձին ընդգծել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Բանակցությունների հիմնական մասը անցել է մամուլի համար փակ դռների հետևում։

Հանդիպման բաց հատվածում կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու խոշոր համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ Թուրքիայի առաջին «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ առաջնորդները նախատեսում էին նաև քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։

News.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram