Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համատեղ խոշոր նախագծերի իրագործումը, որոնց թվում է «Ակույու» ատոմակայանը։ Ինչպես տեղեկացնում է, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը համոզմունք է հայտնել, որ «Ռոսատոմը» 2026 թվականին կգործարկի կայանի առաջին բլոկը:
Նա նաև նշել է, որ երկու երկրների տնտեսական համագործակցությունը շարունակում է մնալ բարձր մակարդակում։
Թուրքիայի նախագահը հաստատել է Պուտինի ասածը՝ հավելելով, որ մեծ նշանակություն է տալիս Բիշքեկում ընթացող բանակցություններին։
Նշենք, որ Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվում է երկրի առաջին ատոմակայանը։ «Ակույուն» բաղկացած է չորս էներգաբլոկից՝ ռուսական ՋՋԷՌ-1200 դիզայնի 3+ սերնդի առաջատար ռեակտորներով։ Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 մեգավատտ։ «Ակույու» ատոմակայանի կառուցումը համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է Build-Own-Operate («Կառուցիր-տիրապետիր-շահագործիր») մոդելով։
Sputnik Արմենիա
