USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 26°C

Логотип

Գագիկ Խաչատրյանը կձերբակալվի. ՔԿ-ն խուզարկություններ է արել

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչարյանին ձերբակալելու որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում»,- ասված է հաղորդագրությունում:

Խուզարկություններ իրականացվել են նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։

Հիշեցնենք, որ դեռ հունիսին հայտնի դարձավ, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանին կալանավորելու համար: Հակակոռուպցիոն դատարանն այդ միջնորդությունը մերժել էր:

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram