USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°C

Логотип

Ժամանակավոր սառեցրել ենք հարցը. Բաղունցը՝ Արցախի ԱԺ նախագահի ընտրության մասին

Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը ժամանակավոր սառեցրել ենք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարելիցն է: Օրվա առթիվ Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներ են այցելել Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին: Եռաբլուր այցելող քաղաքական գործիչների թվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:

«Չկա խնդիր, թե Արցախի ԱԺ պատգամավորները չեն հավաքվում այդ հարցի համար: Լուրջ քննարկումներ են ընթանում, որտեղ հաշվի են առնվում բոլոր քաղաքական և հանրային հարցերը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ այդ հարցը ժամանակավոր սառեցրել ենք»,- ասաց Բաղունցը:

Խոսելով Արցախի հարցի մասին, նա ընդգծեց, որ այն իրենց օրակարգում է ու ունի սոցիալական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար բնույթ:

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram