USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°C

Логотип

Իշխան Սաղաթելյան․ Փաշինյանը Հայաստանին նոր արկածախնդրության մեջ է ներքաշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր չմտածված քաղաքականությամբ Հայաստանին նոր, մասշտաբային աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ է ներքաշում: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպմանը։

Նրա խոսքով՝ դրա հետևանքները ծանր են լինելու, հայ ժողովուրդն էլ դրա համար պետք է պատասխան տա:

«Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով բացառվել է «և, և» քաղաքականությունը, մեր երկիրը կանգնել է «կամ, կամ»-ի առջև: Ինքն էլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ տարբեր խաղեր է տալիս, երկիրն էլ փաստի առաջ է կանգնեցրել: Ինքն ասում է, թե փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցել, բայց դրա մասին խոսք չկա: Փաշինյանը բարեկամանում է թշնամի երկրների հետ, թշնամանում՝ բարեկամ երկրների հետ»,- ասաց Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց՝ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու շանս այս պահին չունի: Միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե այդպես էր, ապա ինչ կարիք կար ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրենք ընդունել, իրավիճակը բարդացնել ու այն փակուղի մտցնել:

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram