USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°C

Логотип

Գարեգին Երկրորդն ու հոգևորականները աղոթել են գերիների շուտափույթ վերադարձի համար

Արցախի Անկախության օրվա առիթով այսօր Էջմիածնի Մայր տաճարում Խաղաղության աղոթք է կատարվել Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Մայր աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրին առ Աստված` բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Արարողության ավարտին նաև աղոթք է մատուցվել արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է։ Քաղաքական ու հասարակական գործիչներն առավոտյան ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ պատերազմներում զոհված զինծառայողների:

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram