Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում տեղադրվել է Ստեփանակերտի հայտնի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը։ Այս մասին հայտնում է «Sputnik Armenia»-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հուշարձանի և խաչքարի օծման արարողությունն անցկացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վլադիկավկազից, Միներալնիե Վոդիից, Նովորոսիյսկից, Կիսլովոդսկից, Ստավրոպոլից, Կրասնոդարից, Արմավիրից և Սլավյանսկ-նա-Կուբանիից ժամանած հայ հոգևորականության ներկայացուցիչները։
News.am
