Логотип

Կաթողիկոս․ ՀԱԵ-ն ոչ ոքի թույլ չի տա միջամտել Եկեղեցու ներքին գործերին

Հայ Առաքելական Եկեղեցին ոչ ոքի թույլ չի տա միջամտել իր ներքին գործերին։ Այս մասին մի շարք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Անդրադառնալով այն հարցին, թե իշխող կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է ՀԱԵ-ի դեմ պայքարը, և թե ինչ քայլերի է պատրաստ Եկեղեցին՝ Վեհափառը նկատել է, որ ընտրությունների արդյունքները դեռ հայտնի չեն։

«Բայց Եկեղեցին միշտ պատրաստ է պաշտպանել իր իրավունքները և թույլ չտալ որևէ կառույցի կամ իշխանության՝ որևէ կերպ միջամտել իր ներքին կյանքին ու այն հպատակեցնել սեփական կամքին։ Այնպես որ, մեր դիրքորոշումն ամուր է ու հստակ՝ հանուն ժողովրդի և հանուն Հայրենիքի»,- ընդգծել է Կաթողիկոսը։

Նա հիշեցրել է, որ դարեր շարունակ ՀԱԵ-ն կարևորագույն առաքելություն է իրականացրել՝ կերտելով ժողովրդի հոգևոր արժեքները, պահպանելով ազգային ինքնությունն ու երաշխավորելով մեր կենսունակությունը։ Վեհափառ Հայրապետը նշել է, որ Եկեղեցին ցանկացած պարագայում անշեղորեն շարունակելու է այս պատմական առաքելությունը՝ ապավինելով Երկնավոր Հորն ու սեփական ժողովրդին։

News.am