Логотип

Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձև

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները, հայտնում է The Hill-ը։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ բանաձևին «կողմ» է քվեարկել 215 կոնգրեսական, 208-ը արտահայտվել են «դեմ»։

Չորս հանրապետականներ՝ Թոմաս Մեսսին, Բրայան Ֆիցպատրիկը, Թոմ Բարեթը և Ուորեն Դևիդսոնը, միացել են դեմոկրատներին՝ բանաձևին աջակցելու հարցում։

The Hill-ը նշում է, որ այս քվեարկությունը նշանակալի առաջընթաց է Իրանի հետ հակամարտության շուրջ քաղաքական պայքարում։

«Սա շատ կարևոր է։ Մենք մոտենում ենք նրան, որ Կոնգրեսի երկու պալատներն էլ այս պատերազմն անօրինական հայտարարեն։ Սա հսկայական է։ Այն, ինչ նա (Թրամփը) արել է, դառնում է ավելի ու ավելի անընդունելի», – ասել է հրատարակությանը Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։

Չորեքշաբթի օրվա քվեարկությունը դարձավ չորրորդ դեպքը, երբ օրենսդիրները փորձել են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։

Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։

News.am