Логотип

Թաթոյան․ Եթե չունեցանք հզոր գիտություն, չենք ունենա հզոր պետություն, բանակ ու տնտեսություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե մենք չունեցանք հզոր գիտություն, չենք ունենա հզոր պետություն, բանակ ու տնտեսություն»,- ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա ընդգծում է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը ոչ թե ընդերքում է կամ շենքերում, այլ մարդկանց մտքերում։

«Ցավոք, երկար տարիներ Հայաստանում գիտնականները ստիպած են եղել պայքարել ոչ թե գիտական խնդիրների դեմ, այլ կենցաղային դժվարությունների դեմ։ Շատ գիտնականներ էլ հիասթափվել են, դուրս են եկել գիտական բնագավառից կամ թողել ու հեռացել են երկրից»,- նշում է Ա. Թաթոյանը։

Նա ասում է, որ Հայաստանը պետք է ունենա պաշտպանված գիտնականներ բարձր աշխատավարձով, աշխատանքի արժանապատիվ պայմաններով. «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ինձ համար հայ գիտական մտքի, Հայաստանի վերելքի խորհրդանիշներից է, մեր ազգային ինքնության անբաժան մասն է»։

Panorama.am