«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու կողմնակիցները հունիսի 4-ին երթ են անցկացնում Երևանում։
Երթը մեկնարկել է Մատենադարանին հարակից տարածքից և կավարտվի Ազատության հրապարակում։ Այստեղ տեղի կունենա քաղաքական ուժի ամփոփիչ հանրահավաքը։
Ակնկալվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։
News.am
