Հակակոռուպցիոն կոմիտեում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, նրանց ցանկանում են զրկել ազատությունից։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Փանոսյանը 2026 թվականի հունիսի 1-ին գրությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Գարուշ Սերյոժայի Մարզեցյանին ազատությունից զրկելուն։ ԿԸՀ-ն բավարարել է միջնորդւոյթունը և Մարզեցյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Բացի այդ, որոշում է կայացվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի՝ նույնպիսի որոշումներ են կայացվել նաև ԲՀԿ պատգամավորի թեկնածուներ Էդգար Բոջուկյանի և Նաիրա Հարությունյանի նկատմամբ։
Sputnik Արմենիա
